Արմավիրի Նորակերտ գյուղում օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառը փակցրել էին մանկապարտեզին պատկանող պատին։ Ընտրական օրենսգրքի հոդված 21-ը խիստ արգելում է համայնքային կառույցների վրա նախընտրական պաստառներ փակցնելը, բայց ՔՊ -ն դուրս է բոլոր օրենքներից ու մշտապես ոտնահարում է երկրի օրենքներն ու նույնիսկ Սահմանադրությունը։
Մատնանշելով օրենքը' պարտադրեցի հանել Նորակերտի մանկապարտեզին պատկանող պատից Նիկոլ Փաշինյանի նկարով պաստառը, բայց չէի պատկերացնում, թե գյուղի լուսոն այն ժամեր անց որտեղ է փակցնելու։
Պարզվեց՝ Նորակերտի նիկոլականները իրենց առաջնորդի նկարի համար լավագույն տեղ են ընտրել գոմը, որը գյուղում հայտնի է «Իլյիչի գոմ» անունով։
Դե ինչ, արդար է։ Ամեն մեկը՝ իրեն հարազատ վայրում։
Նաիրի Հոխիկյան