Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
05.06.2020 | 00:27
Ան­պա­տաս­խա­նատ­վու­թյան և հան­ցա­վոր ան­փու­թու­թյան պատ­ճա­ռով 244 մար­դու գլուխ կե­րած Նի­կոլ Փա­շի­նյա­նը ժամ ա­ռաջ պետք է հրա­ժա­կան տա ու սպա­սի իր դա­տաս­տա­նին` երկ­րա­յին ու երկ­նա­յին օ­րենք­նե­րով: Ցա­վոք, սա դեռ ա­մե­նաս­կիզբն է, այս­պես շա­րու­նակ­վե­լու դեպ­քում հա­րյուր­ներ, գու­ցե և հա­զար­ներ կա­րող են մա­հա­նալ: Վար­չա­պե­տը պետք է հրա­ժա­րա­կան տա, ո­րո­վ­հետև Նի­կոլ Փա­շի­նյա­նը նախ և ա­ռաջ ան­բա­րո­յա­կան է:
Մա­հա­ցած մարդ­կանց տվյալ­նե­րը «պե­տա­կան գաղտ­նի­քի» ան­վան տակ թաքց­նե­լը Նի­կո­լի բա­ռա­պա­շա­րով ա­սած` շնա­բա­րո դուրս­պր­ծու­կի քա­ղա­քա­կա­նու­թյուն է, ու­րիշ ո­չինչ: ՈՒ սրա հա­մար Նի­կոլ Փա­շի­նյա­նը պա­տաս­խան է տա­լու մարդ­կա­յին ու աստ­վա­ծա­յին օ­րենք­նե­րի ա­ռաջ: Այս ան­բա­րո­յա­կա­նու­թյա­նը ժամ ա­ռաջ վերջ տալ է պետք: Նի­կոլ Փա­շի­նյան վար­չա­պե­տով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն լի­նել չի կա­րող:
Միհ­րան ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆ
Դիտվել է՝ 3388

Մեկնաբանություններ