ԱՄՆ-ը կոչ է անում G7 երկրներին ստիպել Հնդկաստանին և Չինաստանին ավելի բարձր սակագներ սահմանել ռուսական նավթի վրա, ինչը պետք է համոզի Մոսկվային բանակցելու ՈՒկրաինայի հետ՝ հաղորդում է Financial Times-ը։ «Եթե մեր եվրոպացի դաշնակիցները լուրջ են վերաբերվում իրենց տարածաշրջանում պատերազմը դադարեցնելուն, ապա պետք է միանան մեզ՝ բարձր սակագներ սահմանելու հարցում, որոնք կվերացվեն պատերազմի ավարտի օրը»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պաշտոնյան:               
 

Սամվել Վարդանյանին խոշտանգման ենթարկելու գործով

Սամվել Վարդանյանին խոշտանգման ենթարկելու գործով
12.05.2025 | 19:06

Փաստում եմ, որ գլխավոր դատախազն Ազգային ժողովի լիագումար նիստում չանդրադարձավ Սամվել Վարդանյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ վարույթի ընթացքին, թեև այդ հարցն իր ելույթում հերթական անգամ բարձրաձայնել էր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնեմ, որ ապրիլի 25-ին դատախազն ԱԺ հանձնաժողովի նիստում լայն հնչեղություն ունեցող այս գործով հանրությանը սխալ տեղեկություն էր տրամադրել, և իմ կողմից ճիշտը ներկայացնելուց հետո հարկ չհամարեց ո՛չ ներողություն խնդրել, ո՛չ, ի վերջո, բացատրել, թե ինչու ԱՆՁԸ ՊԱՐԶՎԱԾ ոստիկաններին ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ մեղադրանք չի առաջադրվել - փորձագիտական հիմնարկին «մեղավոր նշանակելը» չաշխատեց։

Նշեմ նաև, որ ԱԺ հանձնաժողովում ապրիլի 25-ին գլխավոր դատախազի խոսքից ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ առկա է դատախազության գործառույթը, ի վերջո, արդյունավետ կատարելու անկեղծ ցանկություն, ուստի ապրիլի 28-ին, Վարազդատ Հարությունյանի հետ, հսկող դատախազին ներկայացրեցինք փաստերով հիմնավորված միջնորդություն՝ ԱՆՁԸ ՊԱՐԶՎԱԾ ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։

ՈՒ ի՞նչ։

Ոչինչ։

Անցել է ուղիղ երկու շաբաթ՝ չունենք միջնորդությունը ո՛չ բավարարելու, ո՛չ էլ մերժելու մասին որոշում, թեև օրենքով ունեին 7 օր ժամանակ։

Հետևություններ՝

1) Ես սխալվում էի՝ կարծելով, որ առկա էր դատախազության գործառույթն արդյունավետ կատարելու անկեղծ ցանկություն։ Չի՛ եղել նման բան։ Դրա փոխարեն՝ եղել է «ծածկադմփոցի» ցանկություն։

2) Դատախազությունն իր անգործությամբ փաստացի խրախուսում է խոշտանգման ու նվաստացուցիչ վերաբերմունքի՝ գնալով ավելի մեծ ծավալներ ու ավելի լկտի դրսևորումներ ստացող պրակտիկան։ Այդ ամենի համար գլխավոր դատախազը կրում է անձնական պատասխանատվություն։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2174

Մեկնաբանություններ