Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աշխարհաքաղաքական մեծաբերան «հսկաներն» ու՞ր են

Աշխարհաքաղաքական մեծաբերան «հսկաներն» ու՞ր են
08.03.2025 | 16:15

Տեսնու՞մ եք, թե ինչպես է էրդողանյան խուժանը կոտորում ալավիներին Սիրիայում: Ստիպում են փողոցում ոռնալով չոքեչոք քայլել ու խառը սպանում են:

Ալավի, Սիրիայի նախկին բազմամյա առաջնորդ, ժամանակին էրդողանի հետ քիրվայություն անող Ասադն ու՞ր է` թռած: Աշխարհաքաղաքական մեծաբերան «հսկաներն» ու՞ր են` գործարքների մեջ:

Էդ մարդիկ մեն-միայնակ են մնացել այնպես, ինչպես արցախցիները՝ 2023թ., որոնց նիկոլը Պրահայում Շառլ Միշելի ու Մակրոնի քավորությամբ հանձնեց, և որոնց «Спасибо России» պաստառների առկայությամբ ու ռուս խաղաղապահների ներկայությամբ կոտորեցին:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 3155

Մեկնաբանություններ