Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Համահայկական խաղեր. Արցախի թիմին մեդալներ չեն տալիս

Համահայկական խաղեր. Արցախի թիմին մեդալներ չեն տալիս
20.08.2023 | 09:22

ՈՒշադրություն,

համահայկական խաղերին մասնակցած Արցախի թիմին գավաթներ տվել են, որպես հաղթող, բայց մեդալներ չեն տալիս, պատճառաբանելով, թե մեդալները դրսում ենք պատվիրում ու պակասել է։

Իհարկե նման կապիկություն անել հնարավոր է, քանի որ Արցախի հսկա դրոշն աչքերը պատռել էր ու ցավով էին նայում, քանի որ ցուցանակի վրա Ստեփանակերտ էին գրել։

Այսինքն փոխանակ առաջինն էդ թիմերին տային, տալիս են վերջինը, որ մի բան էլ չհասնի։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հ.Գ. Խնդրում եմ պարտադիր տարածել:

Դիտվել է՝ 5186

Մեկնաբանություններ