Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Գործելով սրիկայաբար

Գործելով սրիկայաբար
11.01.2024 | 15:02
Անցած մի քանի օրերին առանձնապես ուշադրություն չէի դարձնում թարմի հետ խառնված հին կոնֆետներին, սակայն համբերությունս անսահման չեղավ, մանավանդ որ, որպես իրեղեն ապացույց, տոպրակի մեջ պահպանվել էին նկարում բերված կտրոնները։
Գնումները կատարել եմ․․․ այսինքն ամեն ինչն էլ պարզ երևում է։
Գործելով սրիկայաբար՝ ահա թե ինչ թարմության կոնֆետ են վաճառել ինձ, առհասարակ քաղաքացիներին։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 36200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ