Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Շառից ու փորձանքից հեռու

Շառից ու փորձանքից հեռու
04.10.2024 | 12:11

Արդեն 2020 թ. նոյեմբերին պատրաստ էր հայցադիմումս, որով նախատեսում էի դատարանից պահանջել Հայաստանի մասով բեկանել 2020 թ. նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչը: Հայցադիմումի բովանդակությանը ծանոթացրեցի շուրջ 100 անձանց: Վերջիններս քաղաքական և հասարակական գործիչներ էին, իրավաբաններ, հայտնի անձինք: Առաջարկեցի հայցադիմումը համահեղինակել:

Ընդ որում, դեմ չէի հայցադիմումի խմբագրմանը:

Շուրջ 100 անձանցից միայն 2-ը համաձայնեցին համահեղինակել հայցադիմումը:

Մնացածը տարբեր` հայցադիմումի բովանդակության հետ կապ չունեցող, պատճառաբանություններով հրաժարվեցին:

Այժմ լուրերն եմ նայում, թերթում եմ ֆեյսբուքյան էջիս ժապավենը: Տեսնում եմ, որ այն 98 անձանցից առանց բացառության բոլորը դեմ են 2020 թ. նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչին:

Նրանց մի մասը հրապարակավ քննադատում է Բագրատ Սրբազանին այն բանի համար, որ վերջինիս խոսքում 2020 թ, նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչի վերաբերյալ հստակություն չկա, մյուս մասը քննադատությանը հավանություն է տալիս, սրտիկում է:

Սակայն, վստահ եմ` եթե քննադատողներին և հավանություն տվողներին կրկին առաջարկվի պատշաճ կերպով ստորագրել 2020 թ. նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչի դեմ որոշակի փաստաթուղթ, ապա վերջիններս կրկին հրաժարվելու են:

Այսպիսին են հայազգի բնակիչները: Հավաքվում, քննադատում են, սակայն բուն գործողության ընթացքում ցրվում են:

Շառից ու փորձանքից հեռու: Քիչ բացառությամբ, միշտ էլ այդպիսին ենք եղել:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ.

Կարծում եմ` այժմ 2020 թ. նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչին կտրականապես դեմ են նաև հայցադիմումիս ընդունումը մերժած

դատավորները:

Դիտվել է՝ 5453

Մեկնաբանություններ