Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Գործ ունենք մանիպուլյացիաներով սնվող, հանրային դաշտը պառակտելով վերահսկող իշխանության հետ

Գործ ունենք մանիպուլյացիաներով սնվող, հանրային դաշտը պառակտելով վերահսկող իշխանության հետ
11.06.2025 | 15:01

Նորություն չէ, որ Նիկոլի վարքագծում և քայլերում առկա են այնպիսի հոգեբանական հատկանիշներ, որոնք բնորոշ են դասական սոցիոպատիկին։ Թեև քաղաքական գնահատականներում անհրաժեշտ է խուսափել բժշկական ախտորոշումներից, այդուհանդերձ, քաղաքական հոգեբանության մեջ ընդունված է սոցիոպատիկ վարքագծի կոնցեպտը կիրառել այն դեպքերում, երբ անահտն ի ցույց է դնում մի շարք հատկանիշներ:

Օրինակ՝ քարացած մանիպուլյատիվ վարքագիծ, երբ չկա իրական հետաքրքրվածություն, սակայն տպավորություն է ստեղծվում, թե հանրության հանդեպ գոյություն ունի ձևական իմիտացիա։ Սոցիոպատի մյուս առանձնահատկությունն այն է, որ վերջինս խորքային պլանավորում և հսկայական վստահություն է ունենում սեփական «խաղի» նկատմամբ՝ շրջապատողներին շախմատային ֆիգուրներ դարձնելու միտումով։ Մյուս կարևոր դրվագն էլ այն է, որ նա հանրությունից թաքցնում է իրական նպատակները, տիրաժավորում է տարբեր վեհ գաղափարների ծխածակույթ՝ անընդհատ խոսելով ազնվության, ազգային շահի կամ ժողովրդավարական բարեփոխումների մասին։

Նիկոլի կողմից պարբերաբար ընտրվում է իր համար հարմար կոնֆլիկտային իրավիճակների գեներացիա, որոնց միջոցով հնարավոր է վերահսկել ոչ միայն ընդդիմադիր դաշտը, այլև համախոհների շրջանակը՝ ընտրելով առավել ենթարկվողներին և մարգինալացնելով կամ չեզոքացնելով ավելի ինքնուրույն մտածող քաղաքական դերակատարներին։ Սա համակարգված քաղաքական վարքագիծ է, որն առնչվում է սոցիոպատիկ իշխանության տրամաբանությանը՝ իշխանությունը որպես անձնական դաշտ կառուցելու ու վերահսկելու մղմամբ:

Ի դեպ, քաղաքական կոնֆլիկտների և ինտրիգների արհեստական սրումը ոչ թե իշխանության վրա ճնշման հետևանք է, այլ դիտավորյալ կառուցված մոդել, որով Նիկոլը կառավարում է հանրային տրամադրությունները։ Սոցիոպատիկ իշխանության մոդելում քաոսը և խճճվածությունը չեն դիտվում որպես վտանգ, այլ որպես անհրաժեշտ պայման՝ վերահսկելիություն ապահովելու համար։

Մենք գործ ունենք ոչ թե սայթաքող, սխալվող կամ պարզապես վատ կառավարչի, այլ՝ գիտակցաբար քաոս ստեղծող, մանիպուլյացիաներով սնվող, հանրային դաշտը պառակտելով վերահսկող իշխանության հետ։ Դա արդեն ոչ թե քաղաքական գործելաոճ է, այլ՝ ամբողջական հոգեբանական-քաղաքական պրոֆիլ։ Եվ դրա անունն է՝ սոցիոպատիկ իշխանություն։

Հիմա մենք ընտրության առաջ ենք․ կամ՝ համակերպվել որպես ֆիգուրներ, կամ՝ դուրս գալ այս խաղից որպես քաղաքացիներ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1563

Մեկնաբանություններ