Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Մութ պատմություն

Մութ պատմություն
01.07.2025 | 12:25

Համաձայնեք, Ադրբեջանի և Ռուսաստանի գործողությունների մեջ ինչ-որ մութ բան կա։

Ես 100%-ով վստահ եմ, որ Ալիևը թքած ունի զոհերի վրա էլ, միգրանտների իրավունքների վրա էլ։

Էստեղ ինչ-որ մութ պատմություն կա, որը ո'չ մի կապ չունի մարդու իրավունքների հետ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1404

Մեկնաբանություններ