«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Մի քանի օրից դաշտ կնետվի մի ախմախություն, բոլորը կանցնեն այդ թեմային, և ամեն ինչ կմոռացվի

Մի քանի օրից դաշտ կնետվի մի ախմախություն, բոլորը կանցնեն այդ թեմային, և ամեն ինչ կմոռացվի
10.08.2025 | 14:47

Բոլորը գրում են, թե ինչ է կատարվել Վաշինգտոնում, բայց ոչ ոք չի գրում, թե ինչ է կատարվում Երևանում: Եվ դա բնական է, որովհետև Երևանում ոչինչ էլ չի կատարվում: Կարծես թե գրեթե բոլորը տվել են իրենց համաձայնությունը, ոմանք՝ բացահայտ, ոմանք էլ՝ տակից:

Առաջիկա օրերին ֆեյսբուքում և մեդիա դաշտում թեժ կլինի, կլսենք հուժկու վերլուծություններ, կլսենք, թե ինչ աղետալի հետևանքներ կարող են լինել, շատ բաներ կլսենք: Մի քանի օրից դաշտ կնետվի մի ախմախություն, բոլորը կանցնեն այդ թեմային, և ամեն ինչ կմոռացվի: Բոլորը կանցնեն իրենց գործերին, մինչև իրական հետևանքները արդեն շոշափելի դառնան: Երևանում ոչինչ չի կատարվում, գուցե ինչ-որ փուլում ժողովրդին հանեն փողոց, ըմբոստության իմիտացիա ցույց տան և ճանապարհեն տներով: Գուցե դա էլ չլինի, գուցե դրա կարիքը արդեն չկա:

Բա՞, տենց բաներ, բարեկամներ, երևի թե ավելացնելու բան չունեմ:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2335

Մեկնաբանություններ