Ես ինձ այլևս զգում եմ այնպես, ինչպես հրեան՝ գերմանական գետտոյում:
Նախ` աշխարհագրական շրջափակման մեջ ենք: Ելքերն օրեցօր պակասում են, վիզաների տրամադրումը` սահմանափակվում:
Բացի դրանից` Հայաստանի ներսում քաղաքացին այլևս իրենից ոչինչ չի ներկայացնում: Շուրջբոլորը ոստիկաններ ու գործակալներ են, արտադարադատության հանդեպ հասանելիությունը սահմանափակ է, պետական ողջ ապարատը տարատեսակ իրավական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ անխնա պայքարում է քաղաքացու դեմ: Քաղաքացին չունի քաղաքական, ֆինանսական, խղճի ազատություններ: Դրանք ևս վերահսկվում են: Քաղաքացու մասին պետությունը գիտի ամեն ինչ: Այսօր պարզվեց, որ ԱԹՍ-ների միջոցով տեսանկարահանվում է նաև բնակարանների անցուդարձը:
Արդարության համար պետք է նշել գազային խցիկների բացակայությունը, սակայն ո՞վ ասաց, որ դրանք չեն փոխարինվել Նուբարաշենի աղբավայրի հրդեհների արդյունքում առաջացած թունավոր գազերի տարածմամբ:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ