Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հարցի միակ լուծումը ուժ և խելք ունենալն է, այսինքն` բանակ ու կրթություն

Հարցի միակ լուծումը ուժ և խելք ունենալն է, այսինքն` բանակ ու կրթություն
20.08.2025 | 15:12

Տևականորեն գտնվելով անտանելի և նորմալ կյանքի համար անընդունելի պայմաններում, թույլի միակ հենարանը մնում է հույսը, որ հերթական անգամ էլ ինքը ստեղծված իրավիճակից մի կերպ դուրս կպրծնի։

Մենք շատ դժվար ենք հասկանում, որ նորմալ ու լիարյուն ապրելն ու անընդհատ ծանր իրավիճակներից մի կերպ դուրս պրծնելը սկզբունքորեն տարբեր բաներ են, և որ հարցի միակ լուծումը ուժ ու խելք ունենալն է, այսինքն` բանակ ու կրթություն։

Հիմա եթե գանք մեր այսօրվա վիճակին, ապա, մեր տարածաշրջանի համար հատկանշական մենթալիտետային պայմաններում, մենք, ինչպես միշտ, գտնվում ենք մեզնից շատ ավելի հզոր ռուսական ու թուրքական ուժերի արանքում, որտեղ մեզ համար բացառվում է Նիդեrլանդների կամ էլ Անդորայի նման խաղաղ ճակատագիր ունենալը։

Որն ասում է, որ մեր ինքնուրույն խաղաղ ապրելը հնարավոր է միայն համապատասխան ուժ ու խելք ունենալու դեպքում, որը շատ ցանկալի, բայց քիչ հավանական է, և, բացի դրանից, գոյաբանական ռիսկերի հետ առանց շատ բան իմանալու ու հասկանալու, ծայրահեղ վտանգավոր խաղ է։

Այստեղից էլ, մեզ համար լուծումը, լավագույն դեպքում, որևէ գոնե ոչ ոխակալ ընկեր, դաշնակից կամ էլ, հակառակ դեպքում, հովանավոր ունենալն է ընդունելի փոխզիջումների պարագայում, քանի որ, անկասկած, ապրելն ավելի լավ է քան չապրելը։

Անկախ նրանից, որ իսկական կյանքը տեսականորեն հնարավոր է միայն անկախ պետականության պայմաններում, բայց դա միայն տեսականորեն, իսկ պրակտիկայում հաճախ ստացվում է այլ բան, որը կարող է տվյալ պայմաններում բնութագրվել որպես անկախության և կյանքի հարատևման ու շարունակականության անհամատեղելիություն։

Այդ տեսակի անհամատեղելիությունն էլ ունի տարբեր մակարդակներ, օրինակ, Արցախի բնակչության կյանքը, նույնիսկ կախյալ պայմաններում, անհամատեղելի էր կյանքի հարատևման հետ, և նրանք լքեցին իրենց հայրենի տները։

Հայաստանի բնակչության մի զգալի մասն էլ լքեց երկիրը այդ նույն անհամատեղելիության պատճառով։

Ընդհանրապես, նշված անհամատեղելիության աստիճանը չափելու հարմար միջոց է հասարակ ժողովրդի կյանքի որակը և ոչ թե ամբողջ ժողովրդի կյանքի միջին որակը, քանի որ անկախության ամբողջ ընթացքում իշխանական էլիտայի և բիզնես էլիտայի կյանքի թագավորական որակը, միջինացմանը խառնվելով, կաղավաղի երկրի կյանքի որակի իրական պատկերը, ճիշտ այնպես, ինչպես երկրի միջին աշխատավարձը չի կարող օբյեկտիվորեն ներկայացնել ժողովրդի կյանքի ֆինանսական կողմը։

Անկախություն ասածն էլ, եթե փորձենք այն նույնացնել սուվերենության հետ, մի քիչ ավելի խորանալ դրա իմաստի մեջ, ապա կտեսնենք, որ նույնիսկ գերտերություններն իրենց բարձր մակարդակի որոշումներում անկախ չեն մյուսներից, էլ ուր մնաց թե միջին հզորության ու ավելի թույլ պետություններն ու պետականատիպ միավորները մտավարժանքներ անեն բացարձակ սուվերենության թեմաներով։

Տվյալ երկրի իրական սուվերենության աստիճանը որոշվում է հզորությունների համաշխարհային հիերարխիայում նրա հզորության զբաղեցրած տեղով, հզորություն, որն ամեն երկրի համար իր բիրտ ուժի և մտավոր ուժի որոշակի կոմբինացիա է։

Տեղ կա, որ բիրտ ուժն է շատ ու քիչ, տեղ էլ կա, որ մտավոր ուժն է տարբեր մակարդակների։

Երկրների կյանքում շատ կարևոր է նաև այն՝ ոտքերը մեկնելու չափը բռնու՞մ է իր սուվերենության չափի հետ, թե ոչ։

Կան երկրներ, որոնք, գերազանցելով իրենց սուվերենության չափը ու սրան նրան անիմաստ պահանջներ ներկայացնելով, վերջում հայտնվում են անելանելի վիճակում, որի վառ օրինակը Ոկրաինան է, որը ԽՍՀՄ-ի կոլապսի ժամանակ, ունենալով լավագույն ստարտային պայմաններ, շուտով հայտնվեց խորին ճգնաժամի մեջ և անիրատեսորեն ու կամավոր դարձավ Ռուսաստանի դեմ գլոբալ պայքարի պլացդարմ։

Հիմա էլ, իր բոլոր հնարավորությունները սպառելով, հսկայական երկիրը կանգնած է կատաստրոֆայի առաջ ու լքված նախկին բարեկամների կողմից, քանի որ նմանները հզորներին պետք են այնքան ժամանակ, քանի դեռ կարող են ինչ-որ օգուտ տալ բարեկամ ձևացողներին, իսկ նրանց ճակատագիրը որևէ մեկին չի հետաքրքրում։

Նորից ու նորից՝ իրատես պետք է լինել ու չդառնալ սեփական անիմաստ ամբիցիաների զոհը։

Աստված է՛լ ավելի բեթարից ազատի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 888

Մեկնաբանություններ