Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Այս իշխանության դեմքն ու պատկերը

Այս իշխանության դեմքն ու պատկերը
12.10.2025 | 12:43

44-օրյա պատերազմից 5 տարի է անցել և որևէ քաղաքական պատասխանատու բանտում չէ:

Սակայն անազատության մեջ են նույն այդ պատերազմում նահատակված նվիրյալների ծնողները, ընտանիքի անդամները, որոնց պայքարն այս տարիներին պատերազմի հանգամանքների բացահայտման և որդիների ճակատագրի հստակեցման ուղղությամբ է:

Արսեն Ղուկասյանը, որն առողջական լրջագույն խնդիրներ ունի, բանտում է, իսկ դատախազությունը, որը կարող էր այդ չարաբաստիկ որոշումը փոխել` չարեց:

Գարիկ Գալեյանն ու Արա Ռոստոմյանը տնային կալանքի ռեժիմում եմ:

Սա է այս իշխանության դեմքն ու պատկերը:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1658

Մեկնաբանություններ