ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Տրագիկոմեդիա և կրկեսի վերածված հայրենիք. Նիկոլն ու ծաղրածուները

Տրագիկոմեդիա և կրկեսի վերածված հայրենիք. Նիկոլն ու ծաղրածուները
16.05.2025 | 19:45

Նիկոլ Փաշինյանն իր ճակատագիրը հանձնել է Էրդողանին: Ամբողջությամբ: Ձեռքի հետ՝ նաև Հայաստանի ճակատագիրը (Արցախն արդեն հանձնել է):

Թուրքիայի նախագահի ձեռքի ու բութ մատի շարժումը, հայացքը, ժպիտը կամ դեմքի խոժոռ հայացքն այլևս ուղենիշ է Փաշինյանի համար: Նա հայ ժողովրդին խոստանում է խաղաղություն, բայց գիտի, որ դա բլեֆ է: Գիտի, որ պատերազմ ու նվաստացում է բերում ու բերելու ՀՀ-ի գլխին:

Ալիևի հետ Փաշինյանը ոչ թե բանակցում է, այլ նրանից մուրում է թուղթ՝ աթոռը պահպանելու հույսով: Նիկոլը նաև հույս ունի, որ Էրդողանը, որի գիրքն ինքը կրծքին էր սեղմել, կմիջնորդի ու բարի քեռիություն կանի: Թուրք-ադրբեջանական զույգը բռնել է հաճախորդին ու մզում է մինչև վերջ:

Կարելի էր մի լավ ծիծաղել այս ամենի վրա, բայց քանի որ սա մեզ հետ է տեղի ունենում, ու տուժում ենք բոլորս, ուստի պատմությունը դառնում է տրագիկոմեդիկ: Ու եթե սրան գումարենք ներսի ծաղրածուների արածները, ապա պատկերը շատ ավելի ողբերգական կդառնա:

Աշխարհաքաղաքական թափառաշրջիկի ու ծաղրածուների տեղը քաղաքական աղբամանում է, այլ ոչ թե պետության ղեկին, խորհրդարանում կամ այլ տեղերում:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 6641

Մեկնաբանություններ