ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Մամլո հաղորդագրություն

Մամլո հաղորդագրություն
18.07.2025 | 12:51

Այսօր՝ 2025 թվականի հուլիսի 17-ին, երեկոյան ժամերին (ժամը 16:30-ից 17:00-ի սահմաններում), Լիլիթ Աղեկյանի գործով վարույթն իրականացնող քննիչ Անտոնյանը քննչական գործողություններից ընդամենը մեկ ժամ առաջ կապ է հաստատել իմ օգնականի հետ՝ հայտնելով, որ ցանկանում է խոսել ինձ հետ։

Իմ օգնականը երկու անգամ տարբեր ժամերի զրուցել է քննիչի հետ՝ տեղեկացնելով, որ տվյալ պահին որևէ կերպ չի հաջողվում կապ հաստատել ինձ հետ։ Երբ օգնականս փորձել է ճշտել զանգի պատճառը, քննիչ Անտոնյանը հայտնել է, որ պատրաստվում է այսօր ժամը 18:00-ին քննչական գործողություն իրականացնել Լիլիթ Աղեկյանի գործի շրջանակում և ցանկանում է ժամի մասին տեղեկացնել։

Քննիչն անտեսելով իմ զբաղվածությունը և առանց նախապես համաձայնեցնելու, ինքնակամ նշանակել է օրն ու ժամը՝ այդ մասին միայն վերջին պահին տեղեկացնելով։ Նա էլեկտրոնային փոստով ուղարկել է ծանուցում (դարձյալ մոտավորապես մեկ ժամ առաջ), որը տեսել է միայն իմ օգնականը, ով կրկին չի կարողացել ինձ տեղեկացնել այդ մասին։

Քննիչ Անտոնյանի նման վարքագիծը խոսում է այն մասին, որ նա նպատակ ունի Լիլիթ Աղեկյանին զրկել իր պաշտպանությունից և իրադարձությունները կազմակերպել այն կերպ, որ փաստաբանը ֆիզիկապես չկարողանա ներկա գտնվել գործողությանը։ Սա, սակայն, ունի ավելի խորքային ենթատեքստ՝ քննիչն ակնհայտորեն փորձում է ապօրինի գործելակերպով հիմքեր ստեղծել Լիլիթ Աղեկյանի նկատմամբ հերթական ապօրինի գործողությունն իրականացնել` ոմանց կողմից ակնհայտ պատվերի շրջանակներում։

Այս իրադարձությունների համադրությունից ակնհայտ է դառնում, որ քննիչ Անտոնյանը, հավանաբար իր գործընկերների հետ համատեղ, կանխամտածված կերպով կազմակերպում է քննչական գործողություններ առանց իմ մասնակցության՝ դրանով իսկ նպատակ ունենալով ինձ փաստացի հեռացնել Լիլիթ Աղեկյանի գործով նրա պաշտպան լինելուց։

Տեղեկացնում եմ, որ իմ մեկ այլ պաշտպանյալի` Լիանա Հարությունյանի գործով, դատավոր Արշակ Մաթեւոսյանը որոշել է ինձ հեռացնել երեք անչափահաս երեխայի մոր քրեական վարույթից։

Փաստորեն, դատավոր Արշակ Մաթեւոսյանի եւ Շիրակի մարզի քննչական կոմիտեի 10-րդ զինվորական բաժնի քննիչ Անտոնյանի գործողությունները` ուղղված իմ դեմ` Լիանա Հարությունյանի եւ լրագրող Լիլիթ Աղեկյանի քրեական վարույթներից ինձ հեռացնելու փաստերով, համաժամանակյա են եղել` թելադրված նույն կենտրոնից։ Դրանք նպատակ ունեն խափանելու, խանգարելու, ձախողելու իմ՝ որպես փաստաբանի, պաշտպանի մասնագիտական գործունեությունը։ Այսպիսով, բացեիբաց թիրախավորվել են ոչ միայն իմ պաշտպանյալները, այլեւ ես։

Լիանա Հարությունյանի եւ Լիլիթ Աղեկյանի պաշտպան`

Զարուհի Փոստանջյան

17 հուլիսի,

Դիտվել է՝ 2762

Մեկնաբանություններ