Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Կարող էր անչափ զվարճալի լինել, եթե չափազանց տխուր չլիներ

Կարող էր անչափ զվարճալի լինել, եթե չափազանց տխուր չլիներ
21.02.2026 | 16:05

Երբ ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանում է, թե Ամասիա այցելած ու այնտեղ նկարահանումներ կատարած, տեղացիների հետ շփված, տվյալներ վերցրած ադրբեջանցիների այցը «մասնավոր բնույթ է կրել», իբր թե՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները նրանց չեն գործուղել, ինձ հիշեցնում է դասական անեկդոտը։

Պատմեմ:

Մեկը ներկայանում է ԱԱԾ ու ասում, թե ինքը Ադրբեջանի լրտես է և ուզում է հանձնվել։ ԱԱԾ ընդունարանում ասում են՝ գնացեք 410 կաբինետ։

Գնում է 410 կաբինետ․

- Բարև Ձեզ, ես Ադրբեջանի լրտես եմ, ուզում եմ հանձնվել։

- Լրտեսի վկայական ունե՞ք,- հարցնում են ԱԱԾ-ից։

-Այո,- պատասխանում է լրտեսը։

-Դե գնացեք 475 կաբինետ։

Գնում է 475 կաբինետ․

- Բարև Ձեզ, ես Ադրբեջանի լրտես եմ, ունեմ լրտեսի վկայական, ուզում եմ հանձնվել։

- Զենք ունե՞ք,- հարցնում են ԱԱԾ-ից։

-Այո,- պատասխանում է լրտեսը։

-Դե գնացեք 511 կաբինետ։

Գնում է 511 կաբինետ․

- Բարև Ձեզ, ես Ադրբեջանի լրտես եմ, ունեմ լրտեսի վկայական, մոտս զենք կա, ուզում եմ հանձնվել։

- Լրտեսական առաջադրանք ունե՞ք,- հարցնում են ԱԱԾ-ից։

-Այո,- պատասխանում է լրտեսը։

- Դե գնացեք Ձեր առաջադրանքը կատարեք, մի խանգարեք, թողեք աշխատենք,-պատասխանում են ԱԱծ-ից։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 5112

Մեկնաբանություններ