Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Փոխանցված գումարով շատ մեծ խնդիրներ չեն լուծվում

Փոխանցված գումարով շատ մեծ խնդիրներ չեն լուծվում
19.11.2012 | 16:42

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի հասույթի 10 տոկոսը նվիրաբերվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն էլ այն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ փոխանցված գումարով շատ մեծ խնդիրներ չեն լուծվում: «Շատ ավելի մեծ բյուջե ունեցող կազմակերպություններ կան, որ կարող են դա անել, բայց խոսքն ավելի շատ բարոյական կեցվածքի մասին է»,- ասաց նա:
Նման ակցիա առաջին անգամ է լինում: Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ կարող են իրենց միանալ ուրիշ նվագախմբեր:
«Չէի ուզենա, որ մարդիկ ընկալեին այնպես, որ մենք առաջին ենք, իրենք եթե նույնն անեն, կրկնում են մեզ: Թող դառնա բարի ավանդույթ»,- ասաց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2904

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ