Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

«Վերադարձնենք գիրքը երեխաներին»

«Վերադարձնենք գիրքը երեխաներին»
22.12.2012 | 14:39

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ «Այբուբեն» կրթահամալիրն իրականացնում է «Վերադարձնենք գիրքը երեխաներին» ծրագիրը, որը ներառում է տարբեր մրցութային ծրագրեր՝ նվիրված գրքին:

Ծրագրի շրջանակում ՀՀ հանրակրթական 4 ուսումնական հաստատությունների 8-րդ դասարանցիների միջև կանցկացվի «Հայ գրատպություն» մրցույթը, որը բաղկացած է 5 փուլից և կամփոփվի դեկտեմբերի 24-ին, Ա. Չեխովի անվան դպրոցում:
Մանկապատանեկան այս միջոցառումները մեկնարկել են 2011-ին:
Այս համատեքստում, դեռևս տարվա սկզբին իրականացվել է «Ես գիրք եմ ստեղծում» նկարազարդման և «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը» շարադրությունների մրցույթը: Միջոցառման նպատակն է երեխաների ու պատանիների շրջանում գրքի և ընթերցանության հետաքրքրության մեծացումը` գրքի ստեղծման աշխատանքներին մասնակից դարձնելու միջոցով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4443

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ