Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Businessgame-ը կբացահայտի բիզնես հոտառություն ունեցող երիտասարդներին

Businessgame-ը կբացահայտի բիզնես հոտառություն ունեցող երիտասարդներին
05.04.2013 | 11:37

Ապրիլի 6-ին Հայաստանում առաջին անգամ կմեկնարկի Businessgame նորարարական-ինտերակտիվ երիտասարդական խաղը: Businessgame-ն իրականացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Մերքեթինգի (շուկայագիտության) հայկական ակումբ» ՀԿ-ն։ Մերքեթինգի հայկական ակումբի ղեկավար ՏԱՐՈՆ ՊԱՐՍԱՄՅԱՆԸ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ բիզնես խաղ անցկացնելու գաղափարը վաղուց կար, պարզապես ժամանակ էր պետք խաղը մշակելու և տնտեսագիտական առումով ճշգրիտ փակ շղթա ստանալու համար։ Նա նշեց նաև, որ խաղը նախատեսված է բուհերի մարքեթինգի, գովազդի, բիզնեսի, PR-ի կամ այլ նման բաժիններում սովորող ուսանողների համար: Ծրագրում կազմակերպիչները փորձել են համատեղել օգտակարն ու հետաքրքիրը, բացահայտել բիզնես հոտառություն ունեցող երիտասարդներին։

Businessgame-ը տնտեսական գործունեության սիմուլյատոր է. բանկի տոկոսները, ապրանքների գները և այլ թվային ցուցանիշներ գործակիցներով համապատասխանում են ՀՀ շուկայում առկա թվերին: Մասնակիցներից յուրաքանչյուրը հանդես է գալու գործարարի դերում: Ինտրիգային, հետաքրքիր և բիզնես հոտառություն պահանջող այս պայքարում կհաղթեն ամենաարագ կողմնորոշվողները:

Բիզնես խաղի առաջին ծրագիրը նվիրված է ՀՀ ձկնաբուծության ոլորտին, որը վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցել արտահանման բնագավառում։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ