Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հարսը

Հարսը
11.04.2014 | 11:52

Մի գյուղում գեղեցկուհի նորահարս կար: Կոլխոզի կոմունիստ նախագահը աչք դրեց նրա վրա ու մի առիթով նրա ամուսնուն ընդմիշտ աքսորեց: Ամիսներ անց նախագահը գնաց այդ հարսի մոտ ու ասաց, որ ուզում է նրա հետ ամուսնանալ: Հարսը պատասխանեց. «Ես ամուսնացած եմ, ո՞նց քեզ հետ ամուսնանամ»: Նախագահն ասում է. «Ամուսինդ չկա, չի էլ գա, էդպես առանց ամուսնու հո չես մնա, ափսոս ես»: Հարսն ասում է. «Թեկուզ չգա էլ, միևնույն է, ես արդեն ամուսնացած եմ, քանի որ եկեղեցում քահանայի ու Աստծու առաջ ուխտել եմ հավատարիմ մնալ ամուսնուս մինչև մահ»: Էդ կոմունիստ սատանի կամակատարը, փորձելով նրան խոսքախեղդ անել, ասում է. «Մարդուդ մահվան սև թուղթը երբ գա, կամուսնանա՞ս հետս»: Հարսն ասում է. «Ես Աստծու և քահանայի առաջ ուխտել եմ հավատարիմ մնալ ամուսնուս, ոչ միայն մինչև իր մահը, այլև մինչև իմ մահը նույնպես»: Անաստված կոմունիստը պապանձվում է, համոզվելով Աստծո և ամուսնու հանդեպ այդ հարսի հոգու նվիրվածությանը ու գլուխը կախ հեռանում է:
Ահա նաև նման ձևերով մեր ազգը քարոզեց Աստծո կենդանի Ավետարանը։ Օրհնյալ լինեն այդ հավատարիմ հոգիները:
Մեր մեջ դեռևս կա՞ն նման հավատարիմներ:
Եթե ընթերցողը ուշադիր եղավ, այդ հավատարիմ կնոջը մինչև վերջ հարս անունը տրվեց, քանզի ամուսնուն սրբությամբ հավատարիմ եղող կինը երկնքում նաև Քրիստոսի հարսը դառնալու երանությանն է արժանանում։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1736

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ