Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Գազպրոմը նվազեցրել է Լիտվային վաճառվող գազի գինը

Գազպրոմը նվազեցրել է Լիտվային վաճառվող գազի գինը
10.05.2014 | 18:52

Lietuvos dujos լիտվական ընկերությունը, որը ներքին շուկայում գազի հիմնական մատակարարն է, «Գազպրոմի» հետ համաձայնեցրել է վառելիքի ներմուծման գնի նվազման հարցը: Հայտնի չէ, թե որքան կնվազի գազի գինը Լիտվայում, ընկերությունը հաղորդում է գնի «զգալի» անկման մասին: Ոչ պաշտոնական լուրերի համաձայն` խոսվում է ներկա գնի 20 տոկոսով նվազման մասին: Եթե լուրերը հավաստի են, լիտվական ընկերությունը գազ կստանա 370 դոլարին մոտ գնով` 1000 խորանարդի դիմաց: Սպառողների համար գազի գինը կնվազի հուլիսից: Lietuvos dujos ընկերությունը Ռուսաստանից ներկրում է 40 տոկոս գազ:

Դիտվել է՝ 3110

Մեկնաբանություններ