Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Levitt»-ը երիտասարդ գիտնականներին տալիս է միջազգային գիտական պարբերականներում հոդվածներ տպագրելու հմտություններ

«Levitt»-ը երիտասարդ գիտնականներին տալիս է միջազգային գիտական պարբերականներում հոդվածներ տպագրելու հմտություններ
30.05.2014 | 12:41

«Levitt»-ը մայիսի 24-29-ը համախմբել էր երիտասարդ տնտեսագետներին։ «Levitt»-ը տնտեսագիտական ծրագիր է, որն իրականացնում են Մարքեթինգի հայկական ակումբը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։

«Levitt»-ը կրում է ամերիկացի տնտեսագետ, «Harvard Business Review»-ի խմբագիր և բիզնես աշխարհին իր «Մարքեթինգային կարճատեսություն» հոդվածով հայտնի Թեոդոր Լևիտի անունը: Գիտական այս նախագծին մասնակցում են մարքեթինգի կամ հարակից մասնագիտությունների չորրորդ կուրսի ուսանողներ, մագիստրոսներ, ասպիրանտներ, ովքեր ցանկություն ունեն զբաղվելու գիտական գործունեությամբ:
Ծրագրի նպատակն է աջակցել այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են տնտեսագիտության (մասնավորապես, մարքեթինգի) համաշխարհային հարթակում իրենց ձայնն ու ասելիքը լսելի դարձնել գիտական հոդվածների միջոցով: Նախագծի շրջանականերում մայիսի 24-ին, 25-ին կայացած դասընթացների ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին միջազգային գիտական պարբերականներում հոդվածներ տպագրելու հմտություններ: Դասընթացները վարում էր տնտեսագիտության թեկնածու, միջազգային բազմաթիվ գիտական նախաձեռնությունների մասնակից Կարապետ Առաքելյանը:
Դասընթացներից հետո մասնակիցներին շուրջ երկու ամիս ժամանակ է տրվել՝ սեփական գիտական հոդվածները պատրաստելու համար: Հրավիրված պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրված լավագույն աշխատանքների հեղինակները կստանան հավաստագրեր, պատվոգրեր և մրցանակներ:

Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ