Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Դպրոցներում 2014-2015 ուստարվա դասագրքերի բաշխման վերաբերյալ

Դպրոցներում 2014-2015 ուստարվա դասագրքերի բաշխման վերաբերյալ
08.09.2014 | 17:14

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունն օգոստոսի 19-ից սկսել է 2014-2015 ուստարվա համար նախատեսված դասագրքերի բաշխում: Մինչև օգոստոսի 30-ը, ըստ նախօրոք կազմված ժամանակացույցի, բոլոր դպրոցներն ապահովվել են դասագրքերով: Դպրոցներում 1-4-րդ դասարանի բոլոր աշակերտները, «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն, դասագրքերը ստանում են անվճար: Բացառություն են կազմում միայն խորացված ռուսաց լեզվի ուսուցմամբ դպրոցների աշակերտների ռուսաց լեզվի դասագրքերը: ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը վերոնշյալ դասագրքերն այս տարի անվճար է տրամադրել: Համաձայն ՀՀ ԿԳ նախարարության համապատասխան կարգադրության՝ 5-ից 9-րդ դասարանների դասագրքերը վճարովի են: Վարձավճարների ցանկը տեղադրված է ՀՀ ԿԳ նախարարության կայքում:

Դիտվել է՝ 1477

Մեկնաբանություններ