Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՀՊՏՀ-ում մարզամշակութային եռուզեռ է

ՀՊՏՀ-ում մարզամշակութային եռուզեռ է
12.11.2014 | 16:02

Նոյեմբերի 12-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) պաշտոնապես տրվեց «Ուսանողական աշուն» մարզամշակութային փառատոնի մեկնարկը։ Այն կտևի մինչև դեկտեմբերի 5-ը։

Մարզական խաղերը կներառեն ներֆակուլտետային և միջֆակուլտետային մրցույթներ հետևյալ սպորտաձևերից` վոլեյբոլ, ֆուտզալ, շախմատ, սեղանի թենիս, բազկամարտ, բասկետբոլ: Կանցկացվեն ինտելեկտուալ փառատոն, մշակութային մրցույթներ, ՈՒՀԱ խաղեր։ Արդեն իսկ կայացել են շախմատի, բազկամարտի և վոլեյբոլի խաղերը, հայտնի են առաջին հաղթողները։
Ծրագրի նպատակն է կազմակերպել ուսանողների ազատ ժամանցը, հայտնաբերել տաղանդաշատ ուսանողներին, սպորտի նկատմամբ սեր և հետաքրքրություն սերմանել, զարգացնել ինտելեկտուալ շարժումը և այլն:
Նշենք, որ փառատոնն անցկացվում է բուհի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։

Դիտվել է՝ 1748

Մեկնաբանություններ