Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Ջեյմս ՈՒորլիք. «Կողմերը պետք է մերժեն պատերազմը»

Ջեյմս ՈՒորլիք. «Կողմերը պետք է մերժեն պատերազմը»
13.11.2014 | 17:32

Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում: Twitter-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի կործանմանը, գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը: «Կողմերը պետք է խուսափեն իրավիճակի հետագա սրումից և մերժեն պատերազմը` որպես տարբերակ»,- գրել է նա:

Դիտվել է՝ 3639

Մեկնաբանություններ