Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Եվրոպական ավտոարդյունաբերությունը վերադառնում է Իրան

Եվրոպական ավտոարդյունաբերությունը վերադառնում է Իրան
31.07.2015 | 13:16

Mercedes-Benz-ը ձեռք կբերի Թավրիզում գտնվող իրանական Diesel Engine Manufacturing’s (IDEM՝ դիզելային շարժիչների արտադրող) ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսը՝ ասել է Iran Khodro Industrial Group-ի գլխավոր տնօրեն Հաշեմ Յեկե Զարեն։ Իրանն ու Mercedes-Benz-ը կստորագրեն համաձայնագիր 10 տարով՝ ուղղված Իրանում բեռնատար մեքենաների ու ավտոբուսների արտադրությանը։ Մինչ Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանումը՝ Mercedes-Benz-ը եղել է Իրանի հիմնական գործընկերը, և զարմանալի չէ, որ ընկերությունը մտադիր է առաջիկա 2-3 ամսում իր գրասենյակը բացել Թեհրանում։ Նա հայտնել է, որ ընկերությունը մտադիր է ձեռք բերել Setar-Iran մեքենա արտադրողի բաժնետոմսերի 50 տոկոսը և ստորագրել 5-ամյա համաձայնագիր՝ սեդանների արտադրության վերաբերյալ։ «Գերմանական ավտոմոբիլային Volkswagen կոնցեռնը կարող է դառնալ Իրանի հուսալի գործընկերը»,- ասել է Յեկե Զարեն։ Առաջիկա 3-4 ամսում Iran Khodro-ն կարող է պայմանագիր ստորագրել գերմանական Daimler AG-ի հետ՝ լյուքս դասի թեթև ավտոմեքենաների արտադրության համար։ Ֆրանսիական Peugeot-ն ևս մտադիր է Իրանի հետ մեքենաների արտադրության համատեղ ձեռնարկություն հիմնել։ Իրանական շուկա վերադարձին իրենց համաձայնությունն են տվել ֆրանսիական Renault-ը և ճապոնական Suzuki-ն։ Իրանում մեքենաների արտադրությունը կարժենա 30 տոկոսով ավելի էժան, քան արտերկրում։ Իրանը տարածաշրջանում մեքենաների խոշորագույն արտադրողներից մեկն է։

Դիտվել է՝ 2528

Մեկնաբանություններ