Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշման ընդունմանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները»,- նշել է նա։               
 

Խառն են բոլորը

Խառն են բոլորը
26.07.2016 | 01:01

Վերջին տարիներին Հայաստանում մի շատ գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել. զինակոչիկ տղաներին մարզերից բերում են Երևան, պարտադիր տանում պատկերասրահ, Մատենադարան, Պատմության թանգարան, ուր գիդերը հանգամանալից ներկայացնում են հայոց անցած ուղին, ձեռքբերումներն ու կորուստները:

Բանակ գնացող տղաները հափշտակությամբ են լսում նրանց ու հոգևոր մեծ վերելք ապրում: Սակայն վերջին զորակոչի տղաներին առանց այդ էքսկուրսիայի են տանում զինվորական հավաքակայան, այնտեղից` բանակ. Խորենացու փողոցը կազմալուծել է Հայաստանում ամենքին ու ամեն ինչ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ