Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
27.07.2018 | 00:07

Որքան մեծ է Տիրոջ ողորմությունը, նույնքան էլ` քավությունը նրանց նկատմամբ, ովքեր դառնում են դեպի Տերը։ Ամեն ինչ չէ, որ մարդ կարող է անել, քանզի մարդու որդին անմահ չէ։ Ի՞նչն է ավելի լուսավոր, քան արեգակը, բայց նա էլ է նվազում, մարդու մարմինն ու արյունը չարի մասին են մտածում։ Տերն ինքն է հետևում երկնքի բարձր զորքերին. բոլոր մարդիկ հող և մոխիր են։


Սիրաքի իմաստություն 17. 27-31

Դիտվել է՝ 2208

Մեկնաբանություններ