Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Թրամփի օգնականը ԼՂՀ մասին ուշագրավ հայտարարություններ է արել

Թրամփի օգնականը ԼՂՀ մասին ուշագրավ հայտարարություններ է արել
25.10.2018 | 18:56

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի համոզմամբ՝ Հարավային Կովկասը ռազմավարական տեսանկյունից բավականաչափ կարևոր տարածաշրջան է ԱՄՆ-ի համար, իսկ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը Թրամփի վարչակազմի համար օրակարգային է:

Լրագրողների հետ զրույցում վերջինս նշել է նաև, որ Հայաստանն ունի հնարավոր շանսերը համաշխարհային ասպարեզում առավել նշանակելի տեղ զբաղեցնելու համար:

Նա խոսել է նաև Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք վաճառելու մասին՝ ակնարկելով, որ ուրախ կլինեին, որ Հայաստանն ամերիկյան զենք գներ:
«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ես ասացի, որ եթե ընտրություն պետք է կատարել ռուսականու ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, ապա մենք կնախընտրեինք վերջին տարբերակը՝ վստահ լինելով, որ ամերիկյան արտադրանը ռուսականից լավն է»,- ընդգծխել է Բոլթոնը:

Անդրադառնալով արդեն հայաստանյան ներքաղաքական զարգացումներին՝ Թրամփի օգնականն ասել է, որ եթե դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը ստանա մանդատ, կարող է վճռական որոշումներ կայացնել նաև ԼՂ հարցով:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ