Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԵՊՀ դասախոսները, հնարավոր է, գործադուլ սկսեն

ԵՊՀ դասախոսները, հնարավոր է, գործադուլ սկսեն
13.11.2019 | 00:18

Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի պետական համալսարանի բանասիրական և պատմության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են անում՝ պահանջելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նույն պահանջով նախարարության շենքի մոտ էլ նստադուլ են անում ՀՅԴ-ի երիտասարդական կառույցի ներկայացուցիչները:


Երիտասարդները բողոքում են նախարար Հարությունյանի վարած քաղաքականությունից՝ դժգոհելով, որ նախարարությունն այնպիսի ծրագրեր է ֆինանսավորում, որ դեմ է մեր ինքնությանն ու ազգային բնութագրիչներին:
«Իրատեսի» տեղեկություններով՝ վաղը՝ նոյեմբերի 13-ին, դասադուլին միանալու են նաև բանասիրական ֆակուլտետի դասախոսները և գործադուլ հայտարարեն:
«Չգիտենք՝ դասախոսների քանի տոկոսը կգնա այդ համարձակությանը, բայց նրանց մեծամասնությունը հայտնել է, որ 99 %-ով միանալու է մեր պահանջին»,- ասաց մեր զրուցակիցը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ