Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

«Ռուսաստանը, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, առճակատման մեջ է Արևմուտքի հետ»

«Ռուսաստանը, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, առճակատման մեջ է Արևմուտքի հետ»
17.12.2022 | 11:45

Ես միշտ կարծել եմ, որ Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ լինելու մոտիվացիա ունեն, բայց կա նաև Հայաստանի իշխանության պատասխանատվությունը դաշնակցային հարաբերությունների համար, և այստեղ նույնպես խոսելու բան կա։
Ռուսաստանը, չեմ թաքցնի, որոշակի զգուշավորություն է ցուցաբերում հայ-ադրբեջանական հարցերում, ակնկալում է խաղաղ ճանապարհով արդյունքի հասնել՝ հասկանալի պատճառներով։
Այդ պատճառների թվում է ոչ միայն Ադրբեջանի և նրա թիկունքում կանգնած Թուրքիայի հետ ինչ-որ հարաբերություններ պահպանելու ցանկությունը, այլև այն փաստը, որ Ռուսաստանը, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, առճակատման մեջ է Արևմուտքի հետ, նա ռազմական գործողություններ է իրականացնում։ Այս տեսանկյունից կարելի է հասկանալ Ռուսաստանի դրությունը, թեև ես ամենևին էլ չեմ փորձում այս կերպ մեր վրայից հանել մեր պարտականությունները կամ պարտավորությունները։
Ինչ վերաբերում է նրան, որ պետք է ավելի արագ, ավելի վճռական և ավելի որոշակի արձագանքել, այդ թվում՝ պաշտոնական հանրային մակարդակով կատարվածը արձանագրելու տեսանկյունից, ես համաձայն եմ դրա հետ։


Կոնստանտին Զատուլին

Դիտվել է՝ 15247

Մեկնաբանություններ