Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում...

Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում...
20.09.2023 | 06:48

Մի օր եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց.

«Ես Ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»:

Ես պատասխանեցի.

«Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործողություններով»:

Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց իր տեղում:

Հետո որոշեց իր անփառունակ պարտության մեջ մեղադրել Ռուսաստանին։

Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։

Հետո որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, և նրա կինը, ցուցադրաբար, թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ:

Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում...

Դմիտրի ՄԵԴՎԵԴԵՎ

Դիտվել է՝ 5869

Մեկնաբանություններ