ՉԺՀ նախագահ Սի Ցզինփինի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն։ Ալիևը ժամանել է Չինաստան ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Նա հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ օրակարգի շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ ձևաչափով։               
 

Հոգեվիճակ

Հոգեվիճակ
30.09.2024 | 19:38

Վաղու՜ց հեռացել եմ ինձանից,

Ես ինձ նման չեմ,

Պապերիս տունն եմ լքել քարից՝

Աշխարհաբնակ եմ...

Գալիս եմ երբեմն ինքս ինձ հյուր՝

Կարոտով ու սիրով,

Մտնում եմ ամոթխած ու հուզված,

Հեռանում եմ խռով...

Մեղավոր եմ թեպետ ինքս ինձ մոտ՝

Թողել եմ ինձ մենակ,

Բայց էլ առաջվանը չեմ դառնում,

Տանջվու՜մ եմ շարունակ...

Ասում են՝ մի կյանք ես ապրելու,

Հաճույքով վայելի՜ր,

Բայց ուրիշի տանն ինչպե՞ս ապրեմ՝

Ինձ արած բնավեր...

Գալիս եմ... Թակելու եմ դուռս,

Ընդունե՜մ ինքս ինձ,

Թող խնդա՜մ ու լացեմ ինքս ինձ մոտ՝

Չմեռնե՜մ կարոտից...

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 4330

Մեկնաբանություններ