Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՈՒզու՞մ եք հաղթել, սկսեք սառը դատել ու չտրվել նրա խաղին

ՈՒզու՞մ եք հաղթել, սկսեք սառը դատել ու չտրվել նրա խաղին
30.05.2025 | 15:12

«Ես ստորագրելու եմ մի փաստաթուղթ, որի համար դավաճան կհռչակվեմ, բայց որով կամրագրեմ 29.800 քկմ ՀՀ տարածքը»:

«Պատերազմը կարող էր նաև չլինել, և կունենայինք նույն ելքերը, բայց էդ դեպքում ես դավաճան կհռչակվեի»:

«Իմ սխալն է եղել, որ 2018-ին չեմ ասել, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում»:

«Ես ապազգային տարր եմ»:

«Խաղաղության պայմանագիրը ավելի է լինելու, քան ցանկացած ՀՀ ներքին օրենսդրություն»…

…ու հազարավոր նման հակապետական և հակահանրային մտավոր արտանետումներ:

Ուզում եմ հասկանալ՝ այսօրվա զառանցանքն ինչո՞վ է ավել այս հակապետական և հակահայ հայտարարություններից, սրբազան վիրավորելը ավելի՞ն է, քան պետություն հանձնելը, կամ ՀԱԵ-ն նո՞ր է թիրախավորված: 2018-ից Եկեղեցին ու Բանակը թիվ մեկ թիրախներն են, անարգում ու նվաստացնում են ամեն առիթով, ի՞նչն է նոր: Ոչինչը:

Նոր չէ նաև ընդդիմությանը նիկոլի սցենարով ակտիվացնելն ու պասիվացնելը:

Ուզում ե՞ք հաղթել, սկսեք սառը դատել ու, առավել ևս, չտրվել նրա խաղին:

Ուզում ե՞ք հաղթել, դուրս եկեք անձնապաշտության դաշտից և անցեք ցանկացածի վրայով, ում անձը նիկոլին մի թեթև առիթ է տալիս «լինել ճիշտ», իսկ հային ստիպում է հերթական անգամ սխալվել ու պարտվել:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 4290

Մեկնաբանություններ