Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Փաշինյանն օտարերկրյա ինտերվենցիայի առիթ է նախապատրաստում թուրքերի համար

 Փաշինյանն օտարերկրյա ինտերվենցիայի առիթ է նախապատրաստում թուրքերի համար
08.07.2025 | 13:37

Այն, ինչ կատարվեց այսօր խորհրդարանում, լկտիության գագաթնակետն է: Դա բնորոշ է բացառապես վայրի կենդանական աշխարհին, երբ անկյուն մղված գազանը, ուժերի վերջին լարումով, փորձում է վերջին կռիվը տալ՝ բնազդ է:

Մարդկային հասարակության մեջ դա բոլորովին այլ բովանդակություն ունի, որովհետև անկյունում հայտնվածը նաև գիտակցում է, որ իր արարքներին ոչ մի արդարացում չկա, և ելքը բացառապես գոյաբանական է:

Այն, ինչ անում են իշխանական պատգամավորները, դա նրանց գոյաբանական վերջին կռիվն է, այդպես է պահանջում իրենց աղանդի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որի հետ կապված են ամենակեղտոտ ու ամենաստոր գործարքներով, վարկաբեկիչ փաստերով, ընդհանուր դավաճանությամբ և դառը ճակատագրով:

Բայց սա ընդամենը արտահայտչաձևն է, իսկ պատճառն այն է, որ նա այլևս ժամանակ և այլ հնարավորություն չունի՝ երկարաձգելու իր իշխանությունը, այսինքն, գոյությունը: Նրան արյուն է պետք՝ հայի արյուն: Նրա թուրք ու ադրբեջանցի տիկնիկավարները շտապեցնում են ու փակուղի են մտցրել: Հենց այդ փակուղուց է նա փորձում դուրս գալ՝ սլաքն ուղղելով եկեղեցու ու ընդդիմության դեմ:

Փաշինյանն արդեն հանձնել է Արցախը, Հայաստանի տարածքի զգալի մասը, զիջել է երկրի սուվերենության բոլոր ատրիբուտները, կասկածի տակ է դրել Սահմանադրությունն ու ժողովրդի պատմությունը, Ցեղասպանությունը: Սակայն իր դավաճանական արարքի իրավական գրանցումը չի կարողանում տալ՝ առանց Էրդողանի ու Ալիևի անմիջական մասնակցության:

Հիմա Փաշինյանն ուղղակի օտարերկրյա ինտերվենցիայի առիթ է նախապատրաստում թուրքերի համար՝ քաղաքացիական պատերազմ հայի ու հայի միջև:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1537

Մեկնաբանություններ