Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Ով Վեհարանի վրա գրոհի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ որեւէ գործողություն կատարի՝ նզովված լինի սերնդեսերունդ

Ով Վեհարանի վրա գրոհի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ որեւէ գործողություն կատարի՝ նզովված լինի սերնդեսերունդ
10.07.2025 | 12:34

Ես որպես ՀԱԵ քահանա Աստուծուց ինձ տրված իշխանությամբ ասել ու ասում եմ՝ ով Վեհարանի վրա գրոհի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ որեւէ գործողություն կկատարի (ինչ «իրավական» ձեւակերպումի տակ էլ դա անի) նզովված լինի սերնդեսերունդ, Աստուծո պատիժ ստանա, թե այս կյանքում, թե հավիտենական կյանքում։

Մի’ խաբվեք, նեռը կամ հակաքրիստոս եւ իր նման արբայնակները միշտ ներկայանալու են, որպես փրկիչ (աստվածաշնչյան ճշմարտություն է)։

Տեր Մասիս Քահանա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Սանահին Վանական Համալիր

Դիտվել է՝ 1233

Մեկնաբանություններ