Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Միակ «մարդը», ում «շիրիմը» չի խնկարկվելու, դու ես լինելու

Միակ «մարդը», ում «շիրիմը» չի խնկարկվելու, դու ես լինելու
19.08.2025 | 11:22

նիկոլ, որ ասում ես՝ «Մեր նահատակներին խնկարկելու, սրբացնելու ձևը պետք է կաթիլ-կաթիլ փոխվի», դա ո՞նց ես պատկերացնում:

Ամեն շիրիմի մոտ մի-մի քննիչ ու բերետավոր ես կանգնեցնելու ու քեզ կամ ալիևին անիծող ծնողին էլի գցեք բերդե՞րը:

Ի՞նչ պիտի անես, պիտի նկարները հանե՞լ տաս, խնկամանները կողպե՞ս, ծաղկամանները գողանա՞ս:

Մենք հերոսներին հիշել, նրանց սխրանքը գնահատել ու մեծարել գիտենք, և միակ «մարդը», ում «շիրիմը» չի խնկարկվելու, դա դու ես լինելու: Դա էլ դեռ լավագույն դեպքում, եթե ֆրանգյուլի պես մի փոսի արժանանաս:

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1902

Մեկնաբանություններ