ԱՄՆ-ը կոչ է անում G7 երկրներին ստիպել Հնդկաստանին և Չինաստանին ավելի բարձր սակագներ սահմանել ռուսական նավթի վրա, ինչը պետք է համոզի Մոսկվային բանակցելու ՈՒկրաինայի հետ՝ հաղորդում է Financial Times-ը։ «Եթե մեր եվրոպացի դաշնակիցները լուրջ են վերաբերվում իրենց տարածաշրջանում պատերազմը դադարեցնելուն, ապա պետք է միանան մեզ՝ բարձր սակագներ սահմանելու հարցում, որոնք կվերացվեն պատերազմի ավարտի օրը»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պաշտոնյան:               
 

Չեք կարողանալու ձեր կեղտոտ բառապաշարով կոծկել երկրի կառավարման ձախողումները

Չեք կարողանալու ձեր կեղտոտ բառապաշարով կոծկել երկրի կառավարման ձախողումները
05.09.2025 | 18:14

Երեկվանից իշխանությանը հանգիստ չի տալիս Ադրբեջանի իրական մտադրությունների մասին իմ փաստարկված կարծիքը։ Այն ջուրն է գցում ՔՊ-ի իշխանության ֆեյքաբուծարանի ստեղծած «իրականությունը»։

Սա է ՔՊ-ի ոճը` կոծկել, թաքցնել իրականությունը, թիրախավորել, հայհոյել ու վիրավորել մարդկանց, ովքեր խոսում են փաստերով, աշխարհից ու մեր հասարակությունից թաքցնել իրականությունը ու թմրեցնել, որ որևէ մեկը չիմանա իրենց սխալների մասին:

Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից, որի իրակագործման համար հատուկ ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» համայնք ՀԿ, որի ղեկավարը պատգամավոր է: Ընդ որում, այդ կառույցը ստեղծվել է հենց Ադրբեջանի նախագահի ուղիղ հրահանգով ու հենց այն նպատակի համար, որ դա ներկայացնի իբրև հասարակական միավոր, որ թաքցնի իշխանության ուղիղ առնչությունը այդ միավորին, որ ստեղծի հումանիտար շղարշ ու այդպես առաջ տանի իր զավթողական ծրագրերը: Զուգահեռ, շարունակվում է ռասիզմի ու թշնամանքի պետական քաղաքականությունը մեր նկատմամբ:

Հ.Գ. ՔՊ-ի այսօրվա խուժանի պահվածքով որոշ պաշտոնյաներին` միայն նման լկտի բառապաշարի էլ ընդունակ եք, ամեն երկրորդ բառը հայհոյանք կամ վիրավորանք է, բայց չփորձեք մոլորեցնել մեր ժողովրդին, չեք կարողանալու ձեր կեղտոտ բառապաշարով կոծկել երկրի կառավարման ձեր ձախողումները:

Արման Թաթոյան

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ