«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Առաջիկա ամիսներին թուրքական ճնշումը Հայաստանի վրա է՛լ ավելի է մեծանալու

Առաջիկա ամիսներին թուրքական ճնշումը Հայաստանի վրա է՛լ ավելի է մեծանալու
27.08.2024 | 11:09

Սիրիայում և Լիբանանում մի քանի շաբաթ տևող իմ դաշտային աշխատանքի ընթացքում էլ ավելի է ամրապնդվել հետևյալ համոզմունքս.

Թուրքիայի համար Հարավային Կովկասն ու Սև ծովի շրջանն այս պահին դարձել են արտաքին քաղաքական թիվ մեկ առաջնահերթությունը՝ առաջ անցնելով սիրիա-իրաքյան ուղղությունից։

Իսկ սա նշանակում է, որ Թուրքիան այս պահին իր լավագույն ռեսուրսները (դիվանագիտականից մինչև ռազմական, կադրայինից մինչև տնտեսական) ուղղելու է մեր կողմ՝ լուծելու իր առջև դրված խնդիրները։

Իսկ ո՞րն է այդ խնդիրը. Հարավային Կովկասում էլ ավելի ընդլայնել թուրքական ազդեցության գոտին և հնարավորինս ամրացնել Կենտրոնական Ասիայից մինչև Բալկաններ ձգվող թյուրքական գոտին՝ դառնալով տարածաշրջանային գերտերություն։ «Զանգեզուրի միջանցք» նախագիծը այս նպատակի առանցքային քայլերից է։

Ուստի առաջիկա ամիսներին թուրքական ճնշումը Հայաստանի վրա էլ ավելի է մեծանալու։ Այս պարզ ճշմարտությունն ամեն գնով կոծկելու համար հանրային տիրույթում քննարկվելու է ամեն անլուրջ և երկրորդային բան, ինչը հաջողությամբ արվում է վերջին շաբաթներին, և ինչին մասնակցում ենք նաև մենք։

Նվազագույնը, որ կարելի է անել հիմա՝ այդպիսով օգնելով իրավիճակի լրջացմանը, այդ հիմար քննարկումներին չմասնակցելն ու իրական օրակարգի մասին շարունակ խոսելն է։

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 11134

Մեկնաբանություններ