Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Մեր պետականության տեսական ու գործնական հիմքերը

Մեր պետականության տեսական ու գործնական հիմքերը
23.12.2024 | 14:33

Հայաստան պետության գոյության համար միայն մեկ տեսական և գործնական հնարավորություն կա, և այդ հնարավորությունը պայմանավորված է Հայաստանի ունեցած հրթիռների հզորությամբ, ճշգրտությամբ, բանակի կազմակերպվածությամբ, զինվորականների նվիրվածությամբ, քաղաքական առաջնորդների շարքերում կոլաբորացիոնիստների իսպառ բացակայությամբ և ժողովրդի համախմբվածությամբ։ Այս բոլորից են բխում մնացած բոլորը:

Մնացած բոլոր դեպքերում Հայաստանի պետականության վախճանը միայն ժամանակի խնդիր է:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1710

Մեկնաբանություններ