Այսօր մեր աչքի առաջ հնչեց մի հայտարարություն, որը պատմության մեջ կմնա որպես անպատկառության, անարժեքության և պետականությունը կործանելու ագրեսիվ դրսևորում։
Հայաստանի Հանրապետության կառավարիչը, համարձակվեց ՀՀ եկեղեցին համեմատել չուլանի հետ:
Սա գաղափարական պատերազմի հերթական հարվածն է՝ ուղղված մեր ազգային ինքնությանը, մեր հոգևոր ժառանգությանը և այն կառույցին, որը հայ ժողովրդին ուղեկցել է դարերի մութ ճամփաներում՝ որպես լույսի նշույլ։
Սա մի մարդու խոսք է, ով ոչ միայն հանձնեց հայրենիքը, այլև այժմ փորձում է թաղել հայ ժողովրդի հոգևոր դիմագիծը։
Մինչդեռ հենց այդ «չուլան» կոչված եկեղեցին էր, որ Սարդարապատի, Ավարայրի, Արցախյան ազատամարտի և մեր ամեն դժվար ժամանակներում ժողովրդի սրտի ու ոգու թիկունքն է եղել։
ՈՒստի հիշեցում էս ՍՏԱՀԱԿԻՆ.
Դու ժամանակավոր ես, ինչպես յուրաքանչյուր պատահական սրբապիղծ, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին՝ ՀԱՎԵՐԺ:
Մի բան հստակ է՝ դու այս պահին քայլում ես հայ ժողովրդի սրբությունների դեմ, և այդ քայլերը շատ արագ քեզ տանում են դեպի պատմության աղբանոց:
Բաբկեն ՀԱՍՐԱԹՅԱՆ