ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Իմացականությամբ է հաղթահարվում չարիքը

Իմացականությամբ է հաղթահարվում չարիքը
01.06.2025 | 12:07

«Որպեսզի ճանաչես ժողովրդիդ, պիտի լինես թագավոր:

Որպեսզի հասկանաս թագավորի բնույթը, պիտի լինես ժողովուրդ»:

Մաքիավելին է: Այս տողերի մեջ ամփոփված են պետությունների հաջողություններն ու կործանումները:

Աղետը գալիս է այնժամ, երբ այս երկու փոխկապակցված միավորներն օտարվում են իրարից, քանի որ մեկն առանց մյուսի և առանց միմյանց ճանաչելու պարզապես չեն կարող գոյություն ունենալ (այստեղ ունենք սեփական դառը փորձ):

Վերադառնալով Պլատոնի՝ «Քաղաքները կազատվեն իրենց համակած չարիքից, միայն երբ իմաստունները լինեն թագավորներ» մտքին՝ կարող ենք եզրակացնել, որ Մաքիավելին գրեթե նույն միտքն էր վերծանում, հուշելով, որ միայն իշխանության բարձունքներում մնալով՝ չես կարող հասնել հաջողության, պիտի կարողանաս իջնել ժողովրդիդ շարքերը և նրանցով ճանաչել քեզ (հասկանալ քո առաքելությունը) որպես թագավոր, առաջնորդ, ղեկավար, ժողովրդի հայր:

Վեդայական գրականության հայտնի իմաստությունը՝ «Մեծերից ամենամեծը, փոքրերից ամենափոքրը» ևս վերը գրվածի մասին է: Որպեսզի կարողանաս կառավարել ամբողջը, պիտի նաև ի զորու լինես կլանել ամբողջը, ճանաչել ամբողջը, իմանալ ամբողջը, լինել ամբողջը:

Չարիքի դեմ հավասարազոր չարիք դուրս բերելիս, ստի դեմ՝ սուտ, կեղծիքի դեմ՝ կեղծիք, դրանք միայն կրկնապատկվում և բազմապատկվում են:

Միմիայն իմաստությամբ, գիտությամբ և իմացականությամբ է հաղթահարվում չարիքը, իսկ կառավարելու ունակ են նրանք՝ իմաստնացած ընտրյալները:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ