«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Սա խորքային պայքար է

Սա խորքային պայքար է
03.06.2025 | 13:02

Ոչ ոք դեռ չի հաղթել որևէ եկեղեցու կամ կրոնական կազմակերպության դեմ պատերազմ հայտարարելուց։

Նույնիսկ Ֆրանսիական հեղափոխությունը ընկրկեց, անգամ Սովետական Միության նման հզոր մեքենան չկարողացավ դա անել, առավել ևս իրենից զրոյական արժեք ներկայացնող, նվաստագույն էակը դա կկարողանա անել։

Սա անձի կամ անձերի, նրանց մասնավոր կյանքի հարց չէ, սա ավելի խորքային պայքար է։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ