ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից՝ անտեսելով հակամարտության արմատական պատճառները։               
 

Հայոց ցեղասպանություն-110

Հայոց ցեղասպանություն-110
23.04.2025 | 13:48

Կյանքումս հանդիպած գրքերի մեջ կա մեկը, որը հայոց կրած սարսափների խտացումն է, սարսափների սարսափը։ Պետք է նախազգուշացնեմ՝ եթե հոգեբանական, նյարդային համակարգի հետ ատնչվող խնդիրներ ունեք, ապա զերծ մնացեք այն ձեռք տալուց, բաց անելուց։

Առաջին անգամ ես այդ գիրքը կարդացի 10 տարի առաջ, ուշադրությամբ ուսումնասիրեցի և նույնիսկ մեջբերումներ կատարեցի իմ «Հայոց տնտեսական ցեղասպանություն» աշխատության համար։ Հիմա, 110-ամյա տարելիցի առիթով որոշեցի վերընթերցել և կես տուփ սիգարետ ծխեցի, որովհետև անհնար էր դիմանալ։

600-էջանոց այդ գիրքը կոչվում է «Եղեռնապատում Փոքուն Հայոց եւ նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ», որը հրատարակվել է 1924 թ․ Բոստոնում։

Հեղինակը Կարապետ Գաբիկյանն է։ Նա սեբաստացի էր, 1915 թ․ ամռանը քաղաքի ողջ հայության հետ տեղահանվել էր և անցել Գողգոթայի ճամփով։ 36․800 սեբաստահայերից Հալեպ էր հասել․․․ 157-ը, այդ թվում և՝ Կ․ Գաբիկյանը։ Նա շատ բաներով է եզակի․ ամենայն մանրակրկիտությամբ շարադրել է ճանապարհին տեսածը, նկարագրել բարբարոսական սպանդի տեսարաններ, մեկ առ մեկ թվարկել հազարավոր հայերի անուններ, գրի առել ոչ միայն ողջ մնացած ազգակիցների, այլև քրդերի, արաբների պատմածները։

Համփոփում` նշել, որ Սեբաստիայի նահանգի քաղաքների ու գյուղերի 350․284 հայից փրկվել է․․․ 32․900 հոգի։

Չեմ ուզում ընդարձակվել, բայց կրկին զգուշացնում եմ՝ կարդալուց առաջ հաշվի առեք ձեր առողջական վիճակը։

«Եղեռնապատումից» մեջ կբերեմ ամենամեղմ մի հատված, քանզի մյուսները շարադրել ի վիճակի չեմ։

«ՀԱՅ ՄԱՆՈՒԿԻՆ ՏԱՌԱՊԱՆՔԻ ԲԱԺԻՆԸ սա գերեվարութեան մէջ ամենէն դժնդակը, ամենէն եղերականը ու խշխշալին եղաւ։ Կեանքի գեղածիծաղ գարունը հազիւ ողջունած, վարդերու տեղ փուշ ու տատասկ միայն քաղեց, կեանքի դառնագոյն բաժակը քամեց ան ցյատակ, ցմրուր։ Բարբարոսութիւններու ամենէն վայրագն էր որ գործադրուեցաւ Հայ մանուկին վրայ։ Հարիւրաւորներով ողջ ողջ թաղուեցան, հազարաւորներ փոսերու մէջ քարիւղով զանգուածօրէն հրկիզուեցան-ողջակիզուեցան, բիւրաւորներ անօթութեան ճիրաններուն մատնուած գալարեցան, սպառեցան ի սփիւռս անապատներու, փարթամ քաղաքներու սալայատակներուն վրայ։ Լոկ Տէր-Զօրի ահաւոր կոտորածին 4000 մանուկներ թափեցին Եփրատ։ Դահիճներ մէյմէկ անագորոյն գազաններ, մայրերու գրկերէն կը խլէին մանուկները, քարերուն հարկանելով կ՛ սպաննէին, սրունքներէն դէմ դիմաց քաշելով՝ մէջտեղէն կը հերձէին, ի մի հարուած գլուխը իրանէն կը բաժնէին, արգանդներ պատռէին - դեռ արեւ-աշխարհք չտեսած, դուրս քաշէին սուրերու ծայրը անցուցած կը զուարճանային․ «Կեավուրին հաւկիթն ալ ջախջախեցէք, ոտնահարեցէք, կ՛ ըսէին, չըլլայ որ մէջէն աքաղաղ ելլէ, արու արմատ դուրս գայ»։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 29391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ