ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները Չինաստանում կայացած տոնական միջոցառումների ժամանակ «դավեր նյութելու» միտք չեն ունեցել։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացված ռազմական շքերթը, Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային մեղադրել էր ԱՄՆ-ի դեմ «դավադրություն» պլանավորելու մեջ։               
 

ՈՒրվականներ և զոմբիներ

ՈՒրվականներ և զոմբիներ
29.08.2025 | 11:33

…Քաղաքից մարդիկ հեռացան վաղ՝

կանխազգալով մահու աղետ,

որ չէր գուշակել երազում իսկ

ոչ մի գրբաց ու պայծառատես.-

ոգու բուրգերը լուռ փլվեցին –

միրաժ էր, դոփյուն, թափուր պալատ,

եւ իշխանական բեմ խուժեցին

ուրվականներ ու զոմբիներ հաղթ:-

Գորշ ժամանակը դեմքն իր ծեփեց

խեղկատակային գույներով խառն,

ու կյանքը հախուռն արտահոսեց

միֆին անձնատուր քաղաքում այս,–

հակադրություններ, խաղ ու խաբկանք,

ծիրանու վրա ոթած արյուն,

իսկ ընդհատակում - խենթ խրախճանք,

գիշերակացներ օրգիական…

Բայց դեռ ապրու՜մ եմ քաղաքում այս,

ուր զոմբիներ են, ուրվականներ –

տիրում են նրանք բուռն, ինքնահաճ,

ներոնյան շողոմ խելառությամբ,-

ապրում եմ բախտով վտարակի՝

նույնականացվող մերժյալի հետ,

այրվում եմ, սակայն, Տիրոջն ի տես,

տենչանքով ծծված պատրույգի պես –

որ մարդիկ դառնան քաղաքը այս՝

հնչեն օրհներգի ու զանգի պես,

անդաստաններում աստվածընծա

խշշան թթայգու բեղունությամբ,

եւ բորբոքեն թեժ, թեկուզ՝ մահով,

սերն ու երազը անցավորաց…

15.08.2025

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ