Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 

Բոլոր ժամանակներում թուրքերը չեն կարողացել անել այն ամենի 10 տոկոսը, ինչ կատարեց այս ճիվաղը

Բոլոր ժամանակներում թուրքերը չեն կարողացել անել այն ամենի 10 տոկոսը, ինչ կատարեց այս ճիվաղը
17.09.2025 | 13:19

Արցախը ծախեց, Հայաստանի սահմանամերձ բոլոր բարձունքները` մերձակա տարածքներով, տվեց թշնամուն, 7-10 հազար ջահելների` ազգի սերուցքը, դրեց հողում, 150 հազար մարդկանց անտուն ու գաղթական դարձրեց, Հայոց ցեղասպանության փաստը ժխտեց, եղեռնի զոհերի հիշատակին կառուցված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը քարուքանդ արեց, Արարատ սարը որպես խորհրդանիշ, վտարեց Հայաստանից, Մեսրոպ Մաշտոցին արտաքսեց դպրոցական դասագրքերից, Հայոց պատմություն դպրոցական առարկան բռնաբարեց, թուրքին հռչակեց հայի մեծագույն բարեկամն ու իդեալը։

Մնաց կատարի վերջին քայլը` մեն-մենակ մտնի ՀՀ հպարտ քաղաքացիների տներն ու կանանց աչքի առաջ բռնաբարի տղամարդկանց։

Բոլոր ժամանակներում թուրքերը չեն կարողացել անել այն ամենի 10 տոկոսը, ինչ կատարեց այս ճիվաղը։

Հայժողջան, գետինը մտնես։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 2732

Մեկնաբանություններ