Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ջուր չի լինի

Ջուր չի լինի
23.07.2013 | 12:25

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 23-ին ժամը 09.00 - 21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փող. թիվ 7-47 շենքերի, Ս. Տարոնցի փող. և նրբանցքների, Հ. Հովսեփյան, Չեխով, Մանանդյան, Եղբայրության փողոցների ջրամատակարարումը: Իսկ դրանց հարակից տարածքներում կարող է նկատվել ջրի ճնշման անկում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 2936

Մեկնաբանություններ