«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Թքած ունեն, թե իրականում ինչ կարգի է արժեզրկվում պառլամենտը

Թքած ունեն, թե իրականում ինչ կարգի է արժեզրկվում պառլամենտը
15.05.2025 | 12:41

Ակնհայտ էր, որ ՔՊ-ականների երեկվա ցնցումներն ուղղորդված էին ու մի նպատակ ունեին՝ ստեղծել կեղծ պատկեր, թե իբր իրենք «կուռ թիմ» են։ Իրականում, սակայն, գործողությունները չունեին որևէ ռացիոնալ քաղաքական հաշվարկ և ընդամենը վկայում էին հերթական «ոհմակային» ռեֆլեքսների մասին։

Խորհրդարանի միջադեպից հետո հնչած բոլոր 13 ելույթները շարժվում էին մեկ առանցքով՝ Նիկոլին հերոսացնելու, պաշտպանել քննադատությունից, նրան նվիրվածության տեսարաններ ապահովելու ուղղությամբ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Հովհաննիսյան Արթուրը իրեն բառացիորեն ճղում էր՝ հուզական գերլարումով փորձելով ինչ-որ գնահատականներ հնչեցնել, նույն խմբակցության Թորոսյան Արսենը հանգիստ, խոնջացած հեռախոսով էր խաղում կամ ցուցումներ ստանում։ Նրա տեսքից դժվար էր տպավորություն ստանալ, թե տեղի ունեցածը իրականում անհանգստացրել էր և «թուրք» տերմինից այդ աստիճան հուզվել: Իսկ ընդմիջումից հետո ամբիոնից ցուցաբերած նրա լկտի պահվածքը գալիս է միայն հաստատելու, թե գործ ունենք հերթական «շարիկովյան» տրամաբանությամբ գործող գործչի հետ։

Պարզ էր, որ «ֆաս» հրաման էր իջեցվել, և քպ-ականները տեղում գծված սցենարով «կպել» էին գործին՝ ինչ էլ լինի, կանխել ընդդիմության ցանկացած քննադատություն։ Սա քաղաքական «մերկությունն» ու անգործությունը թաքցնելու հերթական փորձն էր, միաժամանակ՝ ուժի ցուցադրություն (նույնիսկ՝ դրսի համար)։

Ըստ իս՝ նիկոլական պլեադան դեռ «չի հովացել»։ Նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի հերթով ինքնահաստատվեն իրենց շեֆի աչքին, նրա ցանկությունները բավարարեն, թքած ունենալով, թե իրականում ինչ կարգի է արժեզրկվում պառլամենտը:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 6224

Մեկնաբանություններ