Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ օգոստոսի 15-ի հանդիպմանը չի քննարկի ուկրաինական տարածքների հարցը։ Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ առցանց կոնֆերանսի ժամանակ՝ հայտնում են NBC News-ի և CNN-ի աղբյուրները։ Նրանց խոսքով՝ Թրամփը վստահեցրել է, որ պատրաստվում է հասնել անվերապահ հրադադարի։               
 

Քաղաքական ու քաղաքագիտական իդիոկրատիան շարունակում է իր հաղթարշավը

Քաղաքական ու քաղաքագիտական իդիոկրատիան շարունակում է իր հաղթարշավը
07.08.2025 | 17:04

Միայն մեզ մոտ է, որ «ռուսները նիկոլ են բերում», որ նա ամեն բան անի, որ ռուսների՝ ՀՀ-ից դուրս գալու պայմաններն ապահովվեն:

Բրիտանացիք, ովքեր ռեալ պոլիտիկի մեջ տրամաբանորեն կողմ ու փայ են եղել Արցախը Բաքվին փոխանցելու մեջ, «Սյունիք են պահում», էդ թեմայով ինչ որ հանրային միջոցառումներ անում՝ լավ իմանալով հայկական ընկալումը ու փողի նկատմամբ սերը: Չմոռանանք նաև, որ Արցախի հանձնման մեջ ՀՀ-ում էլ էին բրիտները կուռացիա անում:

Եվ միայն գլխավոր յանկին է համեմատաբար անկեղծ. թե բա՝ մեծ հաշվով, нам пофиг հայ-ադրբեջանական, բան-ման, բայց Նոբելյանի թեման լավ թեմա է...

Իսկ ՀՀ-ում քաղաքական ու քաղաքագիտական իդիոկրատիան շարունակում է իր հաղթարշավը:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ