ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
23.03.2012 | 00:00

...թե Մոսկվայում գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը յոթ օրից կվերադառնա Մոսկվայից ու Պուտին Վլադիմիրի հետ հանդիպման թարմ տպավորությամբ էլ հանդես կգա քաղաքական հայտարարությամբ, ինչի մասին բազմաչարչար հայ հանրությանը սուրհանդակել էր «գրասենյակիստ» Վիկտոր Սողոմոնյանը, ով, ի դեպ, նույնպես Մոսկվայում է եղել Քոչարյանի հետ` Պուտինի հետ հանդիպման օրերին, սակայն վերադարձել է ավելի շուտ:
Ասում են նաև` Քոչարյանը ոտքը կախ է գցում մոսկվաներում, որպեսզի ԲՀԿ-ն (նաև` ՀՅԴ-ն) ավարտի իր սիզիփոսյան աշխատանքը համամասնական ցուցակների վրա, որից հետո էլ ինքը կարողանա թիրախների ճիշտ ընտրություն անել:

Դիտվել է՝ 1887

Մեկնաբանություններ